Գագիկ Ծառուկյանը կմասնակցի՞ Սահմանադրության նախագծի քվեարկությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում քվեարկության կդրվի նոր Սահմանադրության նախագիծը: Խորհրդարանում հիմնական քննարկվող թեմաներից մեկն այն է, թե արդյոք ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն արդեն դարձել է Սերժ Սարգսյանի «սիրելին», այս անգամ կգա՞ ԱԺ եւ կմասնակցի քվեարկությանը, թե՞ ոչ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից պարզել վերը բերված հարցի պատասխանը:
«Գագիկ Ծառուկյանը մարտին հայտարարել է, որ հեռանում է մեծ քաղաքականությունից եւ այս փուլում ակտիվորեն քննարկվող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցը նրա օրակարգում չկա: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 5-ին կայանալիք նիստի մասնակցությանը, այս պահին դեռ պարոն Ծառուկյանի անելիքների եւ աշխատանքային պլանների մասին տեղեկության չեմ տիրապետում»,- պատասխանեց Տոնոյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: