Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Մայիս Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել: Նրան մեղադրանք է առաջադրվել Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով:

Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել էին, որ Մայիս Խաչատրյանը հայտնաբերվել է երեկ՝ 15:40-ի սահմաններում՝ Գորիսի տարածաշրջանից:

Նա որպես մեղադրյալ ներգրավվել էր Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով. նա որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով. քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր և հունիսի 15-ին հայտարարվել էր հետախուզում։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930