Հետախուզման մեջ գտնվող Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն հայտնաբերվել են այսօր Գորիսի տարածաշրջանում
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, ով գնվում էր հետախուզման մեջ, հայտնաբերվել է: 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ Մայիս Խաչատրյանը հայտնաբերվել է այսօր՝ 15:40-ի սահմաններում՝ Գորիսի տարածաշրջանից:
Նշենք, որ Մայիս Խաչատրյանը որպես մեղադրյալ ներգրավվել էր Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով. նա որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով. քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել էր և հունիսի 15-ին հայտարարվել էր հետախուզում։