Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Լեոնիդ Խարիտոնի,
Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի ողջ ժողովրդին անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:

1990թ. շրջադարձային էր եղբայրական օս ժողովրդի հնագույն պատմության մեջ: Անկախ պետության ստեղծման ճանապարհին Հարավային Օսիան հերոսաբար հաղթահարեց բոլոր դժվարություններն ու զրկանքները, կարողացավ պաշտպանել իր ազատությունը և կանգնել շարունակական զարգացման ուղու վրա:

Արցախում բարձր են գնահատում Հարավային Օսիայի հետ բարեկամությունը և անկեղծորեն ուրախ են եղբայրական երկրի բոլոր հաջողությունների համար:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Լեոնիդ Խարիտոնի, և Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ:

Մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում, հետագա ձեռքբերումներ և նոր հաջողություններ եղբայրական Հարավային Օսիային»:

Տեսանյութեր

Լրահոս