Bentley-ի առաջին կրոսովերը բաժին է հասել Էլիզաբեթ 2-րդին
Bentley-ի առաջին կրոսովերը, որը կոչվում է Bentayga, բաժին է հասել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդին:
Նշվում է, որ նրա ավտոմեքենայում կտեղադրվի 170 հազար դոլարանոց շվեյցարական Breitling Tourbillion ժամացույց, գրում է The Telegraph-ը:
«Մենք արդեն պահել ենք ամենաառաջին մեքենան Էլիզաբեթ 2-րդի համար»,- հայտարարել է Bentley-ի ղեկավար Վոլֆգանգ Դյուրհայմերը:
Նորույթի հրապարակային շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում:
Bentayga շարքը կարտադրվի սահմանափակ՝ 500 օրինակով:
Մեքենայի մեկնարկային գինը 355 հազար դոլար է, սակայն հավելյալ սարքավորումների տեղադրման դեպքում դրա գինը կարող է դառնալ մինչև 775 հազար դոլար: