Բաժիններ՝

6-ամյա երեխան օգնության կարիքն ունի

Ալավերդի քաղաքում բնակվող 6-ամյա Ժորա Ծատինյանն ունի օգնության կարիք: Տղայի մայրը՝ տիկին Ռուզաննան ասում է, որ երեխան ծնվել է առողջ, առանց որեւէ խնդիրների: Սակայն 4 ամսական հասակում երեխայի վիճակը վատանում է.

-Երեխայիս 4 ամսականում բարձր ջերմությունով տեղափոխեցինք հիվանդանոց: Այնտեղ փոքրիկիս արյուն ներարկեցին, 5 րոպե անց տղաս ընկավ կոմայի մեջ: 11 օր ծայրահեղ ծանր վիճակում էր, կոմայից դուրս չէր գալիս: Հետո աղիքային սեփսիսի հետեւանքով առաջացավ մկանային թուլություն, մկանների զարգացման կանգ, ախորժակի վատացում, էպիլեպսիկ ցնցումներ»:

ognutyun-erexayin_2

Փոքրիկի մոտ ախտորոշվում է մանկական ուղեղային կաթված: Մայրն ասում է, որ երեխան ամեն ինչ հասկանում է, սակայն չի կարողանում խոսել, կանգնել, քայլել: Այս պահին տղան անցնում է ընթացիկ բուժման կուրս, ֆիզոթերապիա, հաճախում է նաեւ լոգոպետի: Սակայն բուժման ամբողջ կուրսն իրականացնելուեւ արդյունքի հասնելու համար, երեխայի ծնողներին խորհուրդ են տվել բուժումը շարունակել արտերկրում: Բայց Ժորայի ծնողները չունեն համապատասխան գումար, երեխայի բուժումն արտերկրում իրականացնելու համար.

-Մեզ խորհուրդ են տվել երեխայի բուժումը շարունակենք Գերմանիայում: Բուժման 1 կուրսը տեւում է 1 ամիս, կուրսը կրկնում ենք տարին 4 անգամ: Բայց Գերմանիա հասնելու ճանապարհածախսը, հիվանդանոցում՝ հիվանդի սնունդը, բուժումը, տակդիրը մեծ գումար է պահանջում: Իսկ մենք այդ հնարավորությունը չունենք:

Գերմանիա մեկնելու եւ այնտեղ երեխայի նախնական բուժումը սկսելու համար անհրաժեշտ է 5000 դոլար:

ognutyun-erexayin_3

-Մեզ ասել են, որ եթե մինչեւ 7 տարեկանը նման հիվանդություն ունեցող երեխան գոնե չնստի, քայլելու հույս ամբողջ կյանքում այլեւս չենք ունենա: Մենք փորձում ենք, որ գոնե մինչեւ 7 տարեկանը լրանալը, մինչեւ ոսկրանալը օգնենք երեխայիս, որ նա նստի, խոսքը բացվի: Մենք անսահման շնորհակալ կլինենք բոլոր այն անձանց, ովքեր կկարողանան իրենց փոքր օգնությունը ցուցաբերեն իմ բալիկի առողջացման հարցում,- ասում է տիկին Ռուզաննան:

Ժորա Ծատինյանին օգնելու համար Յունիբանկում բացվել է հաշվեհամար.

/AMD/ 24111004257900

/USD/ 24111004257901

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Ժորայի մորը՝ Ռուզաննա Սարիբեկյանին 043 22 16 61 հեռախոսահամարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս