Բաժիններ՝

Չինացին փորձել է վաճառել երիկամը՝ հանուն նոր iPhone 6s-ի

Չինաստանի Յանչժոու քաղաքի բնակիչներից մեկը որոշել է վաճառել երիկամը, որպեսզի գնի վերջին սերնդի iPhone:

Նման խորհուրդ տղամարդուն տվել էր նրա ընկերը՝ Խուանը, առաջարկելով օգնել այդ հարցում, սակայն չինացին վերջին պահին հրաժարվել էր երիկամը վաճառելուց:

Որպեսզի ստուգեր ընկերոջ երիկամի որակը, տղամարդուն խնդրել էր բժշկական զննություն անցնել Նանկինի հիվանդանոցներից մեկում, հայտնում է China Daily-ն:
Apple-ի սարքերի սիրահարը պայմանավորվել է երիկամը գնել ցանկացող գործարարի հետ հիվանդանոցում, սակայն վերջին պահին հրաժարվել է գործարքից:

Ընկերոջ սպառնալիքներից հետո տղամարդը որոշել է դիմել լրագրողների օգնությանը: Ներկայում միջնորդ ընկերոջը որոնում է ոստիկանությունը:

Չինաստանում բավական տարածված է մարդկային օրգանների անօրինական վաճառքը: Երկրում դոնորների պակաս է զգացվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930