
Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 02.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 51-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 51-րդ կմ-ին «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 22 UT 960 պետհամարանիշով ավտոմեքնենան (վարորդ՝ 1985 թ. Դ. Ա. ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ օգնել են ավտոմեքենան տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: