![](/banners/BeFunky-design.jpg)
ԴԱԻՇ-ի առաջնորդը խոստացել է չսպանել Սիրիայի քրիստոնյաներին, եթե նրանք խաչեր չկրեն
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/a8bf79f5bfb94f5c7b74ae87c93e9574__660x.png)
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդաղին փաստաթուղթ է ստորագրել, որը երաշխավորում է այն բոլոր քրիստոնյաների կյանքը, ովքեր ապրում են Սիրիայի Հոմս քաղաքի մերձակա բնակավայրերում:
Այս մասին, ինչպես հաղորդում է Al Arabiya-ն, հայտնել են Մարդու իրավունքների սիրիական կենտրոնից:
Դրա հետ միասին, համաձայն փաստաթղթի, քրիստոնյաներին արգելվում է ցուցադրել քրիստոնեական նշաններ (խաչեր, Աստվածաշունչ, կրոնական գրականություն), աղոթել, որպեսզի մուսուլմանները չլսեն, ինչպես նաև կատարել կրոնական ծիսակարգեր:
Դրա հետ միասին՝ այդ երաշխիքները չեն տարածվում մարդկանց ու լրտեսների վրա, ովքեր հավատարիմ չեն ԴԱԻՇ-ին: