Ի գիտություն կրթության ոլորտի շահառուների

Վերջին շրջանում ՀՀ կրթության և գիտության նախարարություն են դիմել մի շարք քաղաքացիներ` Հայաստանում գործող որոշ կազմակերպությունների, մասնավորապես, ՌԴ Սիներգի համալսարանի Երևանի և Գյումրիի մասնաճյուղի կողմից առաջարկվող հեռակա և հեռավար /դիստանցիոն/ մասնագիտական կրթության կազմակերպման օրինականության վերաբերյալ:

Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է. հեռակա և հեռավար ուսուցմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը, անկախ իրենց գերատեսչական ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից, կրթական գործունեություն իրականացնելիս ենթակա են պարտադիր լիցենզավորման՝ համաձայն «Լիցենզավորման մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքների և այդ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական այլ ակտերի: Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կշրջանցեն վերոնշյալ օրենսդրության պահանջները, կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս