Բաժիններ՝

Տասը պատվիրաններ ծնողների համար. Յանուշ Կորչակ

Կորչակը հայտնի լեհ մանկավարժ է, գրող, բժիշկ և հասարակական գործիչ, ով 3 անգամ հրաժարվել է փրկել իր կյանքը։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ Յանուշը որոշում կայացրեց` Լեհաստանի օկուպացիայից առաջ չարտագաղթել Պաղեստին, որպեսզի սարսափելի իրադարձությունների նախօրեին «Որբերի տունը» չթողնի բախտի քմահաճույքին։

Երկրորդ անգամ, երբ հրաժարվեց փախչել Վարշավյան գետտոյից։

Իսկ երրորդ անգամ, երբ «Որբերի տան» բոլոր բնակիչներն արդեն բարձրացել էին գնացքի վագոնը, որը մեկնելու էր համակենտրոնացման ճամբար, Կորչակին է մոտենում SS-ի մի սպա և հարցնում.

– Այդ Դո՞ւք եք գրել «Թագավոր Մատիուշը»։ Ես մանուկ ժամանակ կարդացել եմ այդ գիրքը. լավ գիրք է։ Դուք կարող եք ազատ լինել։

– Իսկ երեխանե՞րը,- հարցնում է Կորչակը։

– Երեխաները կգնան։ Իսկ Դուք կարող եք իջնել վագոնից։

– Սխալվում եք։ Չե՛մ կարող։ Բոլոր մարդիկ չէ, որ սրիկա են,- պատասխանում է Կորչակը։

Մի քանի օր հետո համակենտրոնացման ճամբարում նա, «Որբերի տան» բոլոր երեխաների հետ, մտավ գազային խուց։ Մահվան ճանապարհին Կորչակը գրկել էր երկու ամենափոքրերին և հեքիաթ էր պատմում ոչինչ չկասկածող երեխաներին։ Այս զարմանահրաշ մարդը կազմել է երեխաների դաստիարակության 10 սկզբունքները, որն արժե իմանալ բոլորին։

1. Մի սպասիր, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին դու ես, կամ այնպիսին, ինչպիսին դու ուզում ես։ Օգնիր նրան լինել ոչ թե քեզ հետ, այլ ինքն իր հետ։

2. Մի պահանջիր երեխայից վճար այն ամենի համար, ինչ դու արել ես։ Դու նրան կյանք ես տվել, նա ինչպե՞ս կարող է վճարել դրա դիմաց։ Նա կյանք կտա ուրիշին, նա` երրորդին, և դա շնորհակալության անդառնալի օրենքն է։

3. Ձեր վիրավորանքների չարությունը մի՛ թափեք երեխայի վրա, որպեսզի ծերության ժամանակ դառը հաց չուտեք, քանի որ ինչ ցանես, այն էլ կհնձես։

4. Մի՛ վերաբերվիր նրա պրոբլեմներին բարձրից։ Կյանքը տրված է ամեն մեկին` ըստ իր ուժի, և վստահ եղիր, որ նրա համար կյանքը ծանր է ոչ պակաս, քան Ձեզ համար, և նույնիսկ ավելի ծանր, քանի որ նա դեռ փորձ չունի։

5. Մի՛ նվաստացրու։

6. Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները` հանդիպումներն են երեխաների հետ։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք նրանց վրա, քանի որ մենք երբեք չենք կարող իմանալ` ում ենք հանդիպում երեխայի մեջ։

7. Մի՛ տանջիր քեզ, եթե չես կարողանում ինչ-որ բան անել երեխայիդ համար։ Ուղղակի հիշիր. երեխայի համար բավարար արված չէ, եթե արված չէ ամեն հնարավորը։

8. Երեխան բռնապետ չէ, ով տիրել է Ձեր ամբողջ կյանքին։ Եվ միայն Ձեր միս ու արյան արդյունքը չէ։ Դա այն թանկարժեք գավաթն է, որ կյանքը տվել է քեզ պահպանման և նրանում ստեղծագործական կրակը զարգացնելու համար։ Դա հոր և մոր ազատ սերն է, որոնց մոտ պետք է մեծանա ոչ թե «մեր» կամ «իմ» երեխան, այլ պահպանման տված հոգին։

9. Կարողացիր սիրել օտար երեխայի։ Երբեք օտարին մի արա այն, ինչը չէիր ուզենա, որ անեն քոնին։

10. Սիրիր քո երեխային այնպիսին, ինչպիսին որ կա` անտաղանդ, անհաջողակ, նույնիսկ արդեն հասուն։ Շփվելով նրա հետ` ուրախացիր` քանի որ երեխան տոն է, որը դեռևս Ձեզ հետ է։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս