Ինձ ոչ մեկ չի կարա առնի. Արսեն Լևոնյան. Life.panorama.am
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Արսեն Լևոնյանը:
–Արսեն գրեթե բոլոր հեռուստատեսությունները արդեն պատրաստվում են նոր եթերաշրջանին, հետաքրքիր է՝ հեռուստադիտողը Ձեզ կտեսնի՞ նոր եթերաշրջանում:
-Ես չգիտեմ: Հրավերներ կան, բայց ես դեռ չգիտեմ կլինեն համագործակցություններ, թե ոչ:
-Մինչ այս հեռուստադիտողը Ձեզ տեսել է հիմնականում «Արմենիա TV»-ի եթերում, առաջիկայում հնարավո՞ր հեռուստատեսային փոփոխություն:
-Նախ ասեմ, որ ինձ համար դա շատ ապուշ մոտեցում է, մենք մի երկրում ենք ապրում, և արտիստի համար տարբերություն չպետք է լինի, թե որտեղ է խաղում:
-Այսինքն դուք երբևէ նման խնդրի առաջ չե՞ք կանգնել:
-Մարդկանց մոտ վերջին շրջանում դերասանը հարգանքի չի արժանանում, չեմ հասկանում դրա խնդիրը որն է, կոնկրետ ինձ մոտ նման բաներ չկան, ես որտեղ կուզեմ, այնտեղ էլ կաշխատեմ, կարող եմ անգամ միաժամանակ մի քանի հեռուստաընկերությունում աշխատել, ինձ ոչ մեկ չի կարա առնի: Իմ առջև նման սահմանափակում ոչ մեկ չի կարող դնել, ինձ իմանալով ոչ մեկ նման բան չի էլ առաջարկի:
-Մոտ ապագայում գեղարվեստական ֆիլմերում կտեսնե՞նք Ձեզ:
-Դեռ ոչ, որովհետև այդ ամենը հեշտ բան չէ, մարդ դրան պետք է պատրաստ լինի, ընթերցի, զարգանա, նման բաները հեշտ չեն տրվում:
-Այսինքն սերիալը Ձեզ համար թեթև ժանր էր, որտեղ կարելի էր ներկայանալ առանց Ձեր իսկ նշած նախադրյալների՞:
-Ոչ-ոչ, առհասարակ, սերիալը շատ լավ բան է և չի կարող թեթև ժանր համարվել: Եթե մարդ աշխատում է, դրսևորում է իր որակային հատկանիշները, ուրեմն թեթև լինել չի կարող սերիալում լինի, բակում, թե արտասահմանում: Ընդհանրապես, ոչ մի բան մարդուն հեշտ չի տրվում, երբ մարդու մեջ հավաքվում է իր գաղափարը, շրջակա զգացողությունները, պետք է արտահայտի, իսկ արտահայտվելու համար պետք են խաղալու միջոցներ, որը կարող է լինել թատրոնը, ֆիլմը, սերիալը:
–Արսեն, երբ Ձեզ տեսան «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում, շատերը սկսեցին քննադատել, նաև զարմանալ, և գուցե նման քննարկումներ չլինեին, եթե դուք չլինեիք Խորեն Աբրահամյանի թոռն ու Խորեն Լևոնյանի եղբայրը:
-Դերասանի համար ամեն բան փորձ է այս կյանքում, փորձ՝ կայանալու որպես աշխատող մարդ, երբ մարդու մեջ հավաքվում է մի բան, դա չի կարելի չարտահայտել և կապ չունի, թե այդ միջոցը որը կլինի, իհարկե, ամեն բան էլ չի կարելի թույլ տալ, բայց հոգուդ կշիռը պետք է արտահայտես: Ինչ վերաբերվում է քննադատություններին, պետք է շեշտեմ, որ դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, ես առհասարակ չեմ վերաբերվում քննադատներին, քանի որ այդ երևույթը ինձ համար ծիծաղելի բան է, դա Աստծո գործն է, որը մարդիկ իրենց վրա են փորձում վերցնել:
-Վերջին ժամանակներում երիտասարդ դերասանները նախընտրում են մոնոներկայացումներով ինքնաարտահայտվել, հետաքրքիր է՝ նման միտք ունե՞ք:
-Դերասանը ինքն իրեն պետք է հարգի, նա պետք է մտածի կարո՞ղ է արդյոք դա անել, թե ոչ, եթե պետք է բեմ դուրս գաս և խաբես մարդկանց, ուրեմն պետք չէ դա անել, դա կիսով չափ նաև ռիսկի խնդիր է, եթե դերասանը ունի այդքան կշիռ և պատրաստ է, ուրեմն թող գնա այդ քայլին:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: