Բաժիններ՝

««Սինոփսիս Արմենիան» իսկական գերազանցության կենտրոն է». Լաբիբ ալ-Խադրա

Այսօր՝ հուլիսի 1-ին, «Սինոփսիս Արմենիա» ընկերություն էր այցելել Հորդանանի բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարար Պրոֆեսոր Լաբիբ ալ-Խադրան: Նախարարին ընդունեցին «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ, առաջատար հետազոտող Երվանդ Զօրեանը, «Սինոփսիս Արմենիայի» Ուսումնական դեպարտամենտի տնօրեն պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը:

Այցի ընթացքում Նախարարը ծանոթացավ ընկերության գործունեությանն ու Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ընկերության կողմից իրականացվող տարբեր ծրագրերին:

Նախարարը նաև շրջայց կատարեց «Սինոփսիս Արմենիայի» Ուսումնական դեպարտամենտում, որտեղ տեղակայված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնը: Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը ներկայացրեց «Բուհ-արտադրություն» կրթական մոդելը, որով «Սինոփսիսը» համագործակցում է Հայաստանի և տարածաշրջանի առաջատար բուհերի, այդ թվում՝ Հորդանանի երկու բուհերի հետ:

Sinopsis (2) Sinopsis (1)

Կարդացեք նաև

Նախարարը նաև զրուցեց այս պահին «Սինոփսիս Արմենիայի» Ուսումնական դեպարտամենտում երկամսյա վերապատրաստում անցնող երկու մագիստրոսների հետ, ովքեր նշեցին, որ իրենք շատ հաջողակ են, քանի որ հնարավորություն են ստացել վերապատրաստվելու այսպիսի գերժամանակակից ուսումնական կենտրոնում:

Ամփոփելով իր այցը, Պրոֆեսոր Լաբիբ ալ-Խադրան ասաց. «Սա իսկական գերազանցության կենտրոն է: Սա հենց այն է, ինչի կարիքն ունեն մեր ուսանողները, որպեսզի դառնան արտադրությանը պատրաստ, գործնական հմտություններով զինված մասնագետներ: Այս մոդելը հնարավորություն է տալիս կամրջելու բուհն ու արտադրությունը և կրճատելու նրանց միջև եղած անջրպետը»:

Ս.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս