Բաժիններ՝

«Գազպրոմը» դադարեցրել է գազ մատակարարել Ուկրաինային

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտնել է, որ այսօրվանից դադարեցրել է գազամատակարարումները դեպի Ուկրաինա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ գազամատակարարումները դադարեցվել

են Մոսկվայի ժամանակով ժ. 10.00-ին:
«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքով՝ մատակարարումների վերսկսումը հնարավոր է միայն ուկրաինական կողմի նախավճարից հետո:

Ավելի վաղ «Նավթոգազ Ուկրաինին» պաշտոնապես հայտարարել էր, որ որոշել է հրաժարվել ռուսական գազից երրորդ եռամսյակում՝ կապված այն բանի հետ, որ չի կարողացել պայմանավորվել Ռուսաստանի հետ գնի վերաբերյալ:

Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ներկայում երկիր գազամատակարարում է իրականացնում միայն Սլովակիան:

Ուկրաինական կողմը պնդում էր զեղչը 100 դոլարով պահպանելու վրա, սակայն Ռուսաստանը համաձայնել էր ընդամենը զեղչել 40 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031