Ինդոնեզիայի ավիաաղետի զոհերի թիվը հասել է 140-ի
Ինդոնեզիայի ոստիկանությունը հաստատել է Սումատրա կղզում ռազմատրանսպորտային Hercules C-130 ինքնաթիռի աղետի հետևանքով ավելի քան 140 մարդու զոհվելու փաստը, հայտնում է RIA Novosti-ն:
«Այս պահին մեզ մոտ է 139 մարմին, այսինքն՝ նրանց հնարավոր է ճանաչել ու 2 մարմին, որոնք հնարավոր չէ նույնականացնել»,-հայտնել են Սումատրայի դատական փորձաքննությունից:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին ավիաաղետի 141 զոհի մասին:
Ավելի ուշ Ինդոնզիայի իշխանությունները հերքել էին այդ տեղեկությունը:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը դուրս էր եկել Մեդան ռազմաբազայից ու ուղևորվում էր Նատունա կղզի: Ինքնաթիռը աղետի է ենթարկվել բազայից 5 կմ հեռավորության վրա: