Խաղողի սննդարար արժեքը

Խաղողն իր յուրօրինակ համի և գեղեցիկ տեսքի շնորհիվ՝ սիրված և տարածված է ամբողջ աշխարհով մեկ: Քչերը, սակայն, գիտեն, թե որքան օգտակար է այն:

Խաղողը պայքարում է ասթմայի, միգրենի, մարսողական խնդիրների և ստամոքսի բորբոքումների դեմ: Այն նվազեցնում է սրտի կաթվածների և երիկամային անբավարարության ռիսկը: Խաղողը էներգիա է հաղորդում և կանխարգելում կրծքագեղձի ու աղու քաղցկեղները:

Խաղողը հարուստ է կալիումով, կալցիումով և ֆոսֆորով: Այն պարունակում է նաև քիչ քանակությամբ պղինձ, երկաթ, մագնեզիում, սելենիում, սոդիում և ցինկ:

Բացի այս, խաղողը հարուստ է նաև վիտամին C-ով և A-ով: Այն պարունակում է նաև քիչ քանակությամբ տիամին, ռիբոֆլավին, նիացին, վիտամին B6, E, ֆոլաթթու և պանտոտենային թթու:

Կարդացեք նաև

Խաղողի 100 գրամը պարունակում է 183 կալորիա, սակայն ճարպային կալորիաները դրանցից միայն 6-ն են:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս