Բաժիններ՝

Ժողովրդական հին բաղադրատոմսեր՝ դեմքի և մազերի համար

Ժողովրդական բաղադրատոմսերը երբեք չեն կորցնում իրենց արժեքն ու անհրաժեշտությունը: Անգամ մեր ժամանակներում, բազմաթիվ կոսմետիկ միջոցների բազմազանության մեջ, հաճախ ընտրում ենք պարզ և հասանելի բաղադրատոմսեր՝ մազերի, դեմքի և ամբողջ մարմնի խնամքի համար:

Լոսյոն յուղոտ մաշկի համար

Վարունգը քերեք, ավելացրեք 100մլ օղի: Խառնուրդը պետք է թրմել 7օր՝ մութ վայրում, ապա քամել և քնելուց առաջ ստացված լուծույթը քսել դեմքին:

Թարմացնող լոսյոն

Կարդացեք նաև

Մեկ ճաշի գդալ կտրատած մաղադանոսի արմատները լցրեք մեկ բաժակ եռացրած ջրի մեջ: Թողեք մի քանի օր թրմվի, ապա քամեք: Օրական 2 անգամ, լվացվելու փոխարեն, լոսյոնով մաքրեք դեմքը: Կարող եք նաև թուրմը պատրաստել մաղադանոսի ճյուղերից, այն հանգստացնում է բորբոքված վիճակը, օգնում է ազատվել պեպեններից:

Լվացվելու թուրմ

Եթե դեմքը հաճախակի կարմրում է, պատրաստեք հատուկ թուրմ՝ լվացվելու համար: Խառնեք մեկական ճաշի գդալ մաղադանոսի կտրատած արմատներ և անանուխ, ավելացրեք մի քանի կաթիլ ալոէի հյութ, ապա այս ամենի վրա լցրեք 500մլ եռացրած ջուր: Սառչելուց հետո քամեք: Կարող եք նաև թուրմը լցնել սառույցի ամանների մեջ և սառեցնել, սառույցով մաքրել դեմքը: Օրական 1-2 անգամ մաքրեք դեմքը սառույցի կտորներով:

Դիմակ չոր մաշկի համար

Վարունգը քերեք, ավելացրեք 2բուռ վարսակի փաթիլներ և 1թ/գ թթվասեր: Դիմակը թողեք դեմքին 30 րոպե, ապա մաքրեք եռացրած ջրի մեջ թրջած բամբակով:

Մազերն ամրացնելու դիմակ

Մեկ ճաշի գդալ սոխի հյութը խառնեք մեկ թեյի գդալ մեղրով և 2թ/գ սև հացի խմորով: Ստացված զանգվածը քսեք մաքուր մազերին և թողեք 30 րոպե, ապա փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով: Այնուհետև լվացեք մազերը: Գործողությունը կատարեք շաբաթը 2 անգամ: Այս միջոցը հրաշալի կերպով պայքարում է նաև թեփի դեմ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս