Աշխարհի 10 ամենահայտնի կոկտեյլները
Երբ և ինչպես է առաջացել առաջին կոկտեյլը՝ հայտնի չէ, չնայած գոյություն ունեն մի քանի վարկածներ այդ կապակցությամբ: Ամենահավանական վարկածի համաձայն՝ 1770 թվականին Նյու Յորքից քիչ հեռու գտնվող բարերից մեկի տերը կորցնում է իր սիրելի աքլորին: Բարի տերը հայտարարում է, որ ով գտնի աքլորին, կամուսնանա իր գեղեցկուհի աղջկա հետ: Որոշ ժամանակ անց բանակային մի սպա բերում է բարի տիրոջը նրա աքլորը, որը, սակայն, կորցրած է լինում իր պոչը: Բնականաբար, հայտարարվեց նշանադրության մասին, իսկ բարի տիրոջ դուստրը, ով աշխատում էր իր հոր մոտ, հուզմունքից սկսում է իրար խառնել տարբեր խմիչքներ: Դրանք էլ անվանվեցին «կոկտեյլ» (cock tail)` աքլորի պոչ:
Իսկ այժմ ներկայացնում ենք ամենահայտնի տասը կոկտեյլները:
1. «Արյունոտ Մերին» աշխարհի ամենահայտնի կոկտեյլն է: Դրա հեղինակն ամերիկացի բարմեն Պիտ Պետուան է, ով կատարելագործել է կոկտեյլը երկար տարիներ: Այժմ «Արյունոտ Մերիի» բաղադրության մեջ օգտագործվում է լիմոնի հյութ, վուստերական սոուս և սոուս «Տաբասկո»: Իսկ եթե օղու փոխարեն օգտագործվում է տեկիլա, ստացվում է «Արյունոտ Մարիա»:
2. «Օտվյորտկայի» հայրենիքը ԱՄՆ-ն է, ծննդյան ժամանակը` «Չոր օրենքը»: Օղու համը և գույնը թաքցնելու ամենալավ միջոցը նարնջի հյութն էր:
3. 1983 թ. Կուբայի անկախության տոնակատարությունների ժամանակ ամերիկյան բանակի սպան խառնում է «Բակարդի» ռոմը, որը խորհրդանշում էր Կուբայի ազատատենչ ոգին Coca cola-ի` ամերիկյան նոր խմիչքի հետ: «Կեցցե ազատ Կուբան» արտահայտությունն ընդմիշտ պահպանվել է «Կուբա Լիբրե» կոկտեյլի անվանման մեջ:
4. Ջեյմս Բոնդի կոկտեյլի` «Մարտիկի Դրայի» գյուտարարը հայտնի չէ: Բայց հայտնի է, որ այն առաջին անգամ սկսել են պատրաստել Նյու Յորքի հանրահայտ «Նիկերբոկեր» հյուրանոցում` 20-րդ դարի սկզբներին: Խառնեք 10 մլ չոր վերմուտը` 50 մլ չոր գինու և չոր սառույցի հետ:
5. «Մարգարիտայի» հեղինակային իրավունքի համար պայքարում են առնվազն 3 հոգի: Ինչպես ամեն հանճարեղ բան, «Մարգարիտան» շատ պարզ է: Դա տեկիլա է` խառնած նարնջի լիկյորի և լիմոնի հյութի հետ:
6. «Դայկիրին» դարձավ լեգենդար կոկտեյլ՝ Էռնեստ Հեմինգուեյի շնորհիվ: Այս կոկտեյլը հնարել է ամերիկացի ճարտարագետ Ջիննիկս Կոկսը: Մի անգամ, անիծելով կուբայական շոգը, նա խառնեց ռոմը լայմի հյութի հետ և լցրեց սառույցի վրա:
7. «Տեկիլա Սանրայզը» պատրաստվում է տեկիլայից, նարնջի հյութից և գրենադինից` նռան օշարակից: Հենց գրենադինն է, որը, նստելով բաժակի հատակին, ստեղծում է ծագող արևի էֆեկտ:
8. «Կոսմոպոլիտենը» հնարել են առաջնակարգ ֆրանսիական հյուրանոցների և կուրորտների բարմենները 1920-ական թթ.: Այն շատ հայտնի դարձրեց «Սեքս մեծ քաղաքում» ֆիլմի` Սառա Ջեսիկա Պարկերի հերոսուհին:
9. «Պինակոլադա» – ստեղծվել է Պուերտո Ռիկոյում: Պատրաստվում է բաց ռոմից, կոկոսի լիկյորից և արքայախնձորի հյութից: Շատ քաղցր երևույթ է, բայց ասում են` շատ լավ խմվում է Կարիբներում:
10. «Մոխիտո» կոկտեյլը հնարել են Կուբայում` 1930-ական թթ.: Դա պատրաստվում է սպիտակ ռոմից, սոդայաջրից, լայմից, անանուխից և շաքարավազից: Սկզբից պետք է լավ տրորել անանուխը` շաքարավազի և լայմի հետ, այնուհետև ավելացնել սառույց, ռոմ և սոդայաջուր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը