Բաժիններ՝

Թեստ: Ընտրիր հոգեհարազատ աչքը և կարդա արդյունքը

Հոգու խորքում Դուք բաց եք:

11. Դուք մարդու այն տեսակն եք, որ թողնում եք գրեթե յուրաքանչյուր մարդու Ձեր կյանքը և սիրտը: Դուք կարծում եք, որ ավելի լավ է դիմել ռիսկի և վնասվածք ստանալ, քան փակվել աշխարհի առաջ: Դուք աշխարհին ցույց չեք տալիս Ձեր վախերն ու անվստահությունը: Դուք կարծում եք, որ Ձեր պրոբլեմները պետք է լուծվեն Ձեր իսկ կողմից և այլևս ոչ մեկի: Դուք փորձում եք ամբողջովին տրվել մարդկանց, եթե նույնիսկ Ձեր հոգին ցավում է: Օգնելով ուրիշներին՝ Դուք բուժում եք Ձեր վերքերը:

312-300x2502. Հոգու խորքում Դուք գիտակից եք: Դուք մարդու այն տեսակն եք, որը միշտ հույս ունի թողնել լավ տպավորություն և կատարում է ճիշտ արարքներ: Դուք գտնում եք, որ Ձեր արարքները նշանակություն ունեն ուրիշ մարդկանց կյանքում, որքան էլ որ մեծ կամ փոքր դրանք լինեն: Դուք աշխարհին ցույց չեք տալիս Ձեր անհանգստությունը, և այն, որ Դուք վշտացած եք: Դուք տեսում եք շատ տանջանքներ և անարդարություն, որոնք պահում եք Ձեր մեջ: Դուք աշխատում եք լինել ավելի լավը, քան մյուսները: Սա ամենաքիչն է, ինչ Դուք կարող եք անել Ձեր ժամանակի հետ այս մոլորակի վրա:

49-300x2293. Հոգու խորքում Դուք տանջվող եք: Շատ բուռն անցյալի արձագանքները մինչ օրս ազդում են Ձեր ապագայի  և ներկայի վրա: Դուք չեք կարող չմտածել, որ կյանքն ուրույն տեսակի տիեզերական հիվանդ կատակ է: Դուք փորձում եք գտնել Ձեր աշխարհն ամենուր, որտեղ կարող եք: Դուք փորձում եք գտնել Ձեր տեղն այս աշխարհում: Դուք աշխարհին ցույց չեք տալիս Ձեր մութ մտքերը: Դուք շատ բաների միջով եք անցել, կարելի է ասել, Դուք ընկնելուց հետո «Ձեզ հավաքելու» փորձագետ եք:

Կարդացեք նաև

511-300x2644. Հոգու խորքում Դուք փիլիսոփայական եք: Դուք այն մարդկանցից եք, ով սիրում է ամեն ինչ կշռադատել: Դուք սիրում եք գտնել առարկաների խորը իմաստը: Դուք այնքան ուժեղ եք խորանում Ձեր մտքերի մեջ, որ երբեմն Ձեզ շատ դժվար է լինում հետ վերադառնալ: Դուք աշխարհին ցույց չեք տալիս, թե ինչքան անվստահ եք ամեն ինչում: Դուք կարող եք ինչ-որ բան միանշանակ ըմբռնել, բայց դեռևս մնալ անվստահ դրա վերաբերյալ: Կյանքը Ձեզ գլուխկոտրուկ է թվում, և Դուք խաղը չեք ավարտի, մինչև բոլոր մասերը չհավաքեք մեկ տեղում:

65-300x2595. Հոգու խորքում Դուք խորհրդավոր եք: Դուք ինքներդ մինչև վերջ չեք կարող Ձեզ հասկանալ: Դե ինչ, հաջողություն մաղթենք նրանց, ովքեր կորոշեն փորձել հասկանալ Ձեզ: Դուք կարծես հակասությունների սարդոստայն լինեք, Ձեր տրամադրությունը փոխվում է ժամառժամ: Հենց Դուք գտնում եք Ձեզ, նույն պահին փոխվում եք և նորից սկսում եք Ձեր որոնումը: Դուք աշխարհին շատ բան Ձեր մասին ցույց չեք տալիս: Դուք քչախոս և գործողություններում խճճվող մարդ եք: Դուք նախընտրում եք հետևել մարդուն, քան նրա հետ զրույցի բռնվել: Դուք ասում եք միայն այն, ինչում վստահ եք:

73-300x2496. Հոգու խորքում Դուք զգայուն եք: Դուք մարդու այն տեսակն եք, ով նկատում է ամեն ինչ և ոչինչ չի մոռանում: Դուք շատ եք համապատասխանում աշխարհին: Դուք շատ զգայուն եք, և նույնիսկ ամենաաննշան բաները կարող են Ձեր վրա ազդեցություն ունենալ, Ձեզ հեշտ է ծիծաղեցնել կան հասցնել արցունքների: Դուք աշխարհին ցույց չեք տալիս, թե ինչքան փխրուն եք: Դրա փոխարեն՝ Դուք մարդկանց ցույց եք տալիս, թե ինչքան խորաթափանց կարող եք լինել: Դուք կարող եք կանխատեսել, թե ինչ տեղի կունենա Ձեր կյանքում:

82-300x2377. Հոգու խորքում Դուք կրակոտ եք: Դուք մարդու այն տեսակն եք, որը միշտ լեցուն է էներգիայով կամ սիրահարված է: Դուք շատ խորաթափանց եք: Դուք կամ սիրում եք, կամ ատում: Դուք ունեք տոննայով կարծիք և շատ արագ եք որոշում գործել: Դուք աշխարհին ցույց չեք տալիս, թե ինչքան եք անհանգստանում: Դուք լեցուն եք էներգիայով, և երբեմն շատ նյարդային եք լինում: Ամեն ինչ շատ բարձր «խաղադրույք» է Ձեզ համար: Դուք չեք կարող Ձեր գլխում դրամա չստեղծել:

10-300x2498. Հոգու խորքում Դուք բնազդային եք: Դուք մարդու այն տեսակն եք, ով շատ լավ հասկանում է աշխարհը և մարդկանց: Դուք ցույց չեք տալիս, թե ինչքան շատ գիտեք: Դուք շատ բան կարող եք ասել մարդու մասին` դատելով նրա դեմքի արտահայտությունից կամ ձայնի տոնից: Դուք միշտ գիտեք, թե երբ են Ձեզ ստում: Դուք աշխարհին ցույց եք տալիս այն, ինչ ցանկանում եք ցույց տալ: Դուք զգում եք, երբ են մանիպուլյացիա անում, և գիտեք՝ ինչպես ղեկավարել ինչ-որ մեկին, եթե անհրաժեշտ է: Դուք ընդհանրապես այդպես չեք անում, սակայն….

92-300x2329. Հոգու խորքում Դուք էքսցենտրիկ եք: Դուք մարդու այն տեսակն եք, ով ունի անսովոր հետաքրքրություններ և համոզմունքներ: Դուք միշտ մի-քիչ տարօրինակություններով եք եղել: Ձեզ կանոնները չեն անհանգստացնում: Դուք ամեն ինչ անում եք այնպես, ինչպես ուզում եք, և թող լինի այն, ինչ լինում է: Դուք բաց եք ամբողջ աշխարհի համար: Դուք ոչինչ չունեք թաքցնելու և Դուք ուղղակի ծիծաղում եք նրանց վրա, ովքեր դատում են Ձեզ: Դուք ուզում եք, որ բոլորը Ձեզ նման լինեն: Մեծ ուրախություն կա սրանում՝   չլինել այնպիսին, ինչպես բոլորը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս