Նիկոլայ Պատրուշևը ժամանում է Ադրբեջան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մայիսի 11-12-ին այցելում է Ադրբեջան: Այս մասին հայտնել է նրա մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Պատրուշևը բանակցութուններ է վարելու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի ու Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի հետ:

Այդ հանդիպումներում քննարկվելու են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բացի այդ, Պատրուշևը հանդիպելու է Բաքվում բնակվող Հայրենական Մեծ պատերազմի վետերանների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031