Բաժիններ՝

Ուղեղի նոր եռաչափ մոդելը մի շարք հնարավորություններ է տալիս նյարդաբաններին

Գիտնականներին հաջողվել է ստեղծել ուղեղի մանրամասն, եռաչափ մոդելը: Մոդելի ստեղծողները համարում են, որ այն հիմք կծառայի մի շարք նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման համար:

Գերմանիայի և Կանադայի գիտնականների ընդհանուր ծրագիրն անվանեցին «BigBrain»: Հեղինակները պնդում են, որ նրանց մոդելի շնորհիվ ուղեղը կարելի է տեսնել 20 միկրոն մասշտաբով, ինչը մի քանի անգամ գերազանցում է ժամանակակից սարքավորումների հնարավորությունները:

Մոդելը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ուղեղը բջջային մակարդակում, ինչպես նաև թույլ է տալիս մանրակրկիտ հետազոտել ուղեղի և նրա ամեն կենտրոնի աշխատանքը:

Փորձերի ժամանակ գիտնականներն օգտագործել են 65 տարեկան կնոջ ուղեղը, որը բարակ կտրում էին հատուկ սարքով՝ միկրոտոմով:

Կարդացեք նաև

Ողջ աշխատանքը տևել է 1000 ժամ, որի ընթացքում հավաքվել է մեծ քանակությամբ անհրաժեշտ ինֆորմացիա:

Հավաքված ինֆորմացիան հնարավորություն է տալիս ուսումնասիրել նաև ուղեղում ընթացող ֆիզիոլոգիական գործընթացները:

Աշխատանքի ընթացքում գիտնականները հավաքեցին ավելի քան 7400 հյուսվածաբանական կտրվածքների պատկերներ: Մոդելը կարելի է օգտագործել՝ որպես ունիվերսալ ատլաս ուղեղի նյարդաբանական սխեմաներն ուսումնասիրելու համար:

Գիտնականները պլանավորում են միավորել «BigBrain» ծրագրի տվյալներն ուղեղի «սպիտակ նյութի» քարտեզների և ուղեղի ընկալիչների վերաբերյալ տվյալների հետ:

Նյութը պատրաստեց Մարիա Անտոնոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս