Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է ԼՂՀ-ում անցկացված ընտրությունները

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ չի ճանաչում մայիսի 3-ին ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունները: Երեկ երեկոյան Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում նշված է.

«Այդ ընտրությունները խախտում են Ադրբեջանի Հանրապետության սահմանադրությունն ու միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և հետևաբար չեն կարող ունենալ իրավական ուժ: Միջազգային հանրությունը լեգիտիմ չի ճանաչում ստեղծված իրավիճակը: Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների կորստյան հետ»:

Տեսանյութեր

Լրահոս