Բաժիններ՝

Մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվա կժամանի մոտ 30 երկրի ղեկավար. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մայիսի 8-10-ը Մոսկվայում կազմակերպվելիք տոնական միջոցառումներին իրենց մասնակցությունը հաստատել են օտար երկրների և միջազգային կառույցների մոտ 30 ղեկավարներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա մանրամասնել է, որ խիտ գրաֆիկի պատճառով մայիսի 9-ին անցկացվելիք բուն զորահանդեսին ներկա գտնվել չեն կարող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պեսկովի խոսքերով՝ եթե օտար երկրների ղեկավարները չեն կարող մասնակցել տոնական միջոցառումներին, ապա նրանց երկրները ներկայացնում են Ռուսաստանում նրանց դեսպանները:

Պեսկովը հայտարարել է, որ տոնական միջոցառումներին իրենց մասնակցությունը ցայժմ հաստատել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի ու Թուրքմենստանի նախագահները:

Բացի այդ, տոնակատարություններին մասնակցելու են Չինաստանի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի, Վենեսուելայի, Վիետնամի, Գերմանիայի, Զիմբաբվեի, Կուբայի, Մակեդոնիայի, Մոնղոլիայի, Պաղեստինի, Սլովակիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Կիպրոսի, Սերբիայի, Չեխիայի առաջնորդները, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս