![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիական ընդդիմությունը պատրաստ է մասնակցել խաղաղության բանակցություններին
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/69765.jpg)
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական ընդդիմադիր Ազգային դաշինքը մտադիր է մասնակցել Սիրիայի զինված հակամարտության կարգավորման մեթոդների վերաբերյալ խորհրդակցություններին, որոնք Ժնևում մեկնարկելու են մայիսի 4-ին:
Ազգային դաշինքի առաջնորդ Խալեդ Խոջան ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրային իրազեկել է, որ իրենք մտադիր են մասնակցել Ժնևի առաջիկա խորհրդակցություններին:
Սիրիացի ընդդիմադիրները նաև հայտնել են քաղաքական երկխոսության սկսման մասին, թեև նրանց խոսքերով՝ Բաշար Ասադի վարչակարգը մտադիր է շեշտը դնել հակամարտության կարգավորման ռազմական մեթոդի վրա: