Բաժիններ՝

Ինչո՞ւ է ՀՀ-ում քիմիոթերապիայի դեղորայքը որակական առումով տարբերվում է և զիջում եվրոպական դեղորայքին

«Հայստանում կառուցվում է ուռուցքաբանության կենտրոն: Սակայն Դուք գիտե՞ք, թե ինչ ողբալի վիճակում է այդ ոլորտը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ով զեկուցում էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների մասին:

Ն.Զոհրաբյանը տարակուսեց, թե ո՞վ կվստահի այդ ոլորոտի մասնագետներին, որքան էլ ժամանակակից կենտրոն կառուցվի. «Վիզուալ առումով այն կլինի հոկայապ շենք, բայց ի՞նչ է արվում, որ բովանդակային առումով այն լինի բարձր որակի կենտրոն»: Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ում քիմիոթերապիայի դեղորայքը որակական առումով տարբերվում է ու զգալի զիջում է եվրոպական դեղորայքին:

Ա.Մուրադյանը նշեց, որ բավականին մեծ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, գործող կենտրոնը բազմաթիվ հիվանդներ է ընդունում, բայց կարիք ունի արդիականացման: Ըստ նրա՝ համակարգված աշխատանքների առումով՝ խիստ կարևոր են չափորոշիչները և նախատեսվում է գրավոր առաջարկություն բերել, որ այն եզրույթը, թե ինչ է նշանակում չափորոշիչ, ավելի հստակ լինի, և բոլոր ոլորտներում առաջնահերթությունը տալ այդ ուղեցույցներին. «Դա կանդրադառնա միջազգային որակի տեղայնացմանը»:

Ն.Զոհրաբյանը նշեց, որ վերջին ամիսներին զբաղվում է ուռուցքաբանության ոլորտի հարցերով: Ըստ նրա՝ ՀՀ-ն այն երկրների շարքում է, որ քաղցկեղը երիտասարդացման միտում ունի և անգամ արդեն միտք ունի մտածել ազգային պայքարի ծրագրի մասին:

Կարդացեք նաև

Ինչպե՞ս և որտե՞ղ են վերապատարստվելու այդ կենտրոնի մասնագետները, հարցրեց Ն.Զոհրաբյանը ու հավելեց, որ երկու կարծիք դեղերի մասին չի կարող լինել. «Խմե՛ք Հայաստանի դեղատներից «Նուրոֆեն» և Ձեր գլխացավը կավելանա, խմե՛ք եվրոպական դեղատներից գնված «Նուրոֆեն», Ձեր գլխացավը կանցնի»:

«Դեղորայքի առումով հարցը պետք է լուծվի ոչ թե անհատների գլխացավի անցնել-չանցնելով, այլ լաբորատոր հետազոտություններով»,- հակադարձեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս