 
                        Ուշագրավ զրույց Ռիտա Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի միջև. Asekose.am
 
                                    Asekose.am-ի տեղեկություններով ուշագրավ զրույց է տեղի ունեցել Ռիտա Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Երբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անցկացվող հիշատակի արարողության ժամանակ ելույթ է ունեցել աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան` հուշահամալիրում ժամանակավորապես տեղադրված ամֆիտատրոնի առաջին շարքում` ՀՀ Առաջին տիկնոջ կողքը նստած ՌԴ նախագահն ասել է.
-Հիանալի ռուս երգչուհի է:
-Այո, հիանալի երգչուհի է, բայց Գուլեգինան հայուհի է,-շշնջացել է Ռիտա Սարգսյանը:
– Վստա՞հ եք,-հարցրել է Վլադիմիր Պուտինը:
– Այո, իհարկե, Գուլեգինայի իսկական ազգանունը Մեյթարջյան է,-պատասխանել է Ռիտա Սարգսյանն, ինչին Վլադիմիր Պուտինն արձագանքել է`
-Մտքովս չէր անցնի …
Նշենք, որ Մարիա Գուլեգինան իր բոլոր մենահամերգներում կատարում է Կոմիտասի Կռունկը, որն էլ հնչեցրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        