Կրակոց Աբովյան փողոցում. հարուցվել է քրեական գործ 2 հոդվածով

2015 թվականի ապրիլի 27-ին՝ ժամ 19։30-ի սահմաններում, Աբովյան փողոցում հրազենից արձակված կրակոցի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

2015 թվականի ապրիլի 27-ին` ժամը 19:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ապօրինի ձեռք բերված և պահվող հրազենից արձակել է կրակոց, որի հետևանքով վնասվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 36 հասցեում գործող սուպերմարկետի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի վայրի զննության ընթացքում հիշյալ ավտոմեքենայի առջևի աջ նստատեղի հատակից հայտնաբերվել է կրակված գնդակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ Քննչական Կոմիտե

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930