Այսօր Նյու Յորքում տեղի կունենա Ջոն Քերիի ու Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի Նյու Յորքում հանդիպելու է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Բանակցությունները կանցկացվեն ՄԱԿ-ի կազմակերպած կոնֆերանսի «դաշտերում», որն առնչվում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի իրագործմանը:

Ընդգծվում է, որ այսօրվա հանդիպումը կլինի ԱՄՆ-ի ու Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև առաջին բանակցությունները՝ սկսած ապրիլի 2-ին Լոզանում Իրանի ու «Վեցնյակի» միջև շրջանակային համաձայնագրի համաձայնեցումից:

Դրա համաձայն՝ «Վեցնյակը» և Իրանը պետք է ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա համապարփակ համաձայնագրին հասնեն մինչև հունիսի 30-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930