Բաժիններ՝

Բիշքեկում Հաղթանակի զորահանդեսն այնուամենայնիվ կանցկացվի մայիսի 9-ին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի իշխանությունները փոշմանել են և Հաղթանակի զորահանդեսը Բիշքեկում կանցկացվի մայիսի 9-ին և ոչ թե մայիսի 7-ին, ինչպես որ հաղորդվել էր սրանից առաջ: 

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ստորագրած հրամանի համաձայն՝ զորահանդեսն ընդունելու է Ղրղզստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ասանբեկ Ալիմկոժոևը: Աթամբաևը մայիսի 9-ին ներկա է գտնվելու Մոսկվայում անցկացվելիք զորահանդեսին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանի զինվորական ղեկավարության խնդրանքով որոշվել է Բիշքեկում Հաղթանակի զորահանդեսը մայիսի 9-ի փոխարեն անցկացնել մայիսի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930