
Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթել է Նազարբաևը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանում երեկ անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքներով հաղթել է երկրի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին են վկայել Ղազախստանի ԿԸՀ-ի նախնական տվյալները:
Դրանց համաձայն՝ Նազարբաևի օգտին քվեարկել է ընտրատեղամասեր եկածների 97.7 տոկոսը: Կոմունիստ Թուրգուն Սիզդիկովը հավաքել է քվեների 1.6 տոկոսը, իսկ ինքնաառաջադրված Աբելգազի Կուսաինովը՝ 0.7 տոկոսը:
Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 95.22 տոկոս: Քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն ամփոփիչ արձանագրությունների մշակումից հետո: Գործող օրենսդրության համաձայն՝ դա պետք է տեղի ունենա մայիսի 3-ից ոչ ուշ: