
Նոր մանրամասներ երեկ Երևանում տեղի ունեցած վթար-վրաերթից. պարզվել է վարորդների և վիրավորի ինքնություն. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ Երևանում տեղի ունեցած վթար-վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Mercedes մակնիշի 07 QQ 777 համարանիշի ավտոմեքենան վարել է ՌԴ քաղաքացի, Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ, Մոսկվայի Տուրիզմի և սերվիսի համալսարանի ուսանող, 20-ամյա Արմեն Մուրադյանը, ով ընդհարվել է ճանապարհի մայթի մոտ կայանված Երևան քաղաքի Լվովյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արտակ Ադամյանին պատկանող Toyota մակնիշի 814 ՍԼ 67 համարանիշի ավտոմեքենային:
Վերջինս առաջ շարժվելով՝ ընդհարվել է նույն հատվածում կայանված Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ, 40-ամյա Գրիգոր Ղուկասյանին պատկանող Range Rover մակնիշի 888 QO 88 համարանիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 47-ամյա Աղասի Վարպետյանին պատկանող Nissan մակնիշի 99 PT 969 համարանիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota և Range Rover ավտոմեքենաների ընդհարման ժամանակ 2 մեքենաների արանքում է մնացել Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, Երևանի պետական համալսարանի սոցոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի, 20-ամյա Նաիրա Փաշիկյանին, վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: