
Լուկաշենկոն Գարիբաշվիլուն հրավիրել է Բելառուս

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլուն հրավիրել է Բելառուս: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Լուկաշենկոն այդ մասին հայտարարել է երեկ՝ Թբիլիսիում Վրաստանի կառավարության ղեկավարի անունից տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ:
Գարիբաշվիլին այցի համար շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ հույս հայտնելով, որ հետագայում զարգացում կապրեն երկու երկրների փոխհարաբերությունները:
Լուկաշենկոն պաշտոնական երկօրյա այցով Թբիլիսի է ժամանել ապրիլի 22-ին: Լուկաշենկոն Վրաստանը լքելու է այսօր: