Բաժիններ՝

Երևան մեկնող ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու հետ կապված Երևան մեկնող ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուն:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բեռնադետ Միհանը. «Նախագահ Բարաք Օբաման ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյուին խնդրել է ապրիլի 24-ին Երևանում գլխավորել նախագահական պատվիրակությունը՝ դրանով իսկ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին, որը նշում է իր ամենամռայլ տարելիցներից մեկը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս