
ԱՄՆ պետդեպարտամենտը դատապարտել է Ուկրաինայում նախկին պատգամավորի ու լրագրողի սպանությունները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ դատապարտել է ուկրաինացի լրագրող Օլեսյա Բուզինայի ու նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովի սպանությունները: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ պատասխանելով այդ թեմայով իրեն ուղղված հարցին.
«Մենք դատապարտում ենք սպանությունները: Սպանվել են ուկրաինացի լրագրող և ընդդիմադիր Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավորը: Մենք մեր ցավակցություններն ենք հայտնում նրանց հարազատներին ու ընկերներին: Մենք կոչ ենք անում անցկացնել ամբողջական, մանրակրկիտ ու թափանցիկ հետաքննություն»:
Մարի Հարֆը հիշեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նույնպես պահանջել է հետաքննել այդ սպանությունները: Եվրամայդանի հակառակորդ Օլեգ Կալաշնիկովին հրազենային զենքի օգնությամբ մահացած վիճակում հայտնաբերել են ապրիլի 15-ին, Կիևի Պոդոլսկի շրջանում գտնվող նրա տան շքամուտքին: Ինչ վերաբերում է Բուզինային, ապա նրան հրազենային զենքի օգնությամբ սպանել են սեփական տան մոտ: