Բաժիններ՝

Գյումրիում մարտի 7-ի հնչած կրակոցների գործով մեղադրյալներից 3-ն ազատ են արձակվել

Tsayg.am-ը գրում է.  Գյումրիում մարտի 7-ի երեկոյան հնչած կրակոցների գործով մեղադրյալներից Հովհաննես Տոնոյանն ու Համլետ Գևորգյանն ազատ են արձակվել: Վերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Հովհաննես Տոնոյանին նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ և նրան ազատ են արձակել՝ առանց գրավի կիրառման:

500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել նաև Դավիթ Հակոբյանը: Դատաքննությանը մասնակցել է պաշտպան Վահագն Մանուկյանը:

Հիշեցնենք, որ մարտի 7-ի ուշ երեկոյան կրակոցներ էին հնչել Մյասնիկյան փողոցում՝ “Պեգաս” խանութի մոտ: Արդյունքում 6 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Նրանցից Կնյազ Ղազարյանն ավելի ուշ Երևանի հիվանդանոցում մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս