
Հռոմի պապի թվիթերյան միկրոբլոգի հետևողների թիվը գերազանցել է 20 միլիոնի սահմանագիծը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Twitter @Pontifex միկրոբլոգի հետևողների թիվը գերազանցել է 20 միլիոնի սահմանագիծը: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարի միկրոբլոգը վարում են 9 լեզվով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, լեհերեն, պորտուգալերեն ու ֆրանսերեն:
Ամենաշատ հետևողներ ունի միկրոբլոգի իսպանալեզու տարբերակը (ավելի քան 8.5 միլիոն), իսկ երկրորդ տեղում անգլալեզու տարբերակն է (5.8 միլիոն): Եռյակը եզրափակում է իտալալեզու տարբերակը (2.7 միլիոն): Ամենքիչ հետևողներն ունի միկրոբլոգի արաբական տարբերակը (196.000):
Հռոմի պապի Twitter-յան միկրոբլոգը գործարկվել է ավելի քան երկու տարի առաջ: Դրանում առաջին գրառումը 2012 թվականի դեկտեմբերի 12-ին կատարել է Հռոմի պապ Բենեդիկտոս 16-ը, որին էլ հաջորդել է Ֆրանցիսկոսը: