«Եվ այս ամենից հետո՝ ով է թուրքը․․․». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ այն վերնագրելով. «Եվ այս ամենից հետո՝ ով է թուրքը․․․»:

«Կարծում եմ, Հայաստանի Հանրապետությունում մեծացել է մի նոր սերունդ, երիտասարդ մարդկանց մի մեծ բանակ, որ կրթվելով, ուսում ստանալով եվրոպական երկրներում, վերադարձել է հայրենիք եւ իր աշխատանքով, իր ջանքերի ներդրմամբ եւ իր սիրով՝ առ Հայաստան, փորձում է մեր երկիրը դուրս բերել մի նոր ուղի, մի նոր ճանապարհ, որը վայել է հայ մարդուն, որին իրոք արժանի է Գրիգոր Լուսավորիչ եւ Գրիգոր Նարեկացի ծնած ազգը։

Այս սերունդը մեր երկրի ապագան է եւ չես չեմ վարանի ասել, որ այս սերնդի լավագույն ներկայացուցիչներից է նաեւ Վատինակում ՀՀ դեսպանը,վստահ եմ, նաեւ նրա կոնկրետ աշխատանքի արդյունքում, այո, տեղի ունեցավ այն, ինչին մենք ազգովի ականատես եղանք հեռուստաէկրաններից։

Մեր երկրի դիվանագիտական մեծ հաղթանակը, Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման երկար այս ճանապարհին, տեղի ունեցավ ապրիլի 12-ի կիրակի օրը, երբ Հռոմի Պապն ամբողջ աշխարհին՝ քրիստոնեա եւ մահմեդական, կոչ արեց ոտքի կանգնել եւ ասել ոչ ցեղասպանություններին, կոչ արեց մերժել եւ դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը։

Կարդում եմ աշխարհի մամուլը, հետեւում եմ հեռուստահաղորդումներին, կայքերին, ամբողջ աշխարհը խոսում է Օսմանյան կայսրությունում կատարված հայերի Ցեղասպանության մասին, ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանի եւ հայերի մասին, խոսում է Հռոմի պապի եւ Քիմին մասին եւ մենք բոլորս խոսում ենք այս ամենի մասին, մի՞թե սա պատահաբար ստացվեց, ոչ եւ հարյուր անգամ ՝ոչ, ես միշտ եմ ասել, հիմա կրկնում եմ՝ Հայաստանը մարդկության բնօրրանն է, իսկ մենք՝ հայերս այն առաջիններն ենք, որ իջանք Նոյի տապանից ԱՐԱՐԱՏԻ գագաթին եւ վերածնեցինք մարդկությունը եւ դա եղավ ԱՍՏԾՈ կամոք։

Եվ հիմա, այն ինչ կատարվում է, դարձյալ այդ կամքի արտահայտությունն է։
Եվ այս ամենից հետո՝ ով է թուրքը․․․․․
Մնում է միայն, որ մենք ունենանք կամք՝ մեր երկիրը Նարեկացուն արժանի երկիր դարձնելու, որ կամք ունենաք մեր միջի ստրուկին եւ խեղճին վերացնելու, վերագտնելու հպարտության եւ արժանապատվության այն սերմը, որը մեր մեջ որպես բնական կոդ դրված է ի վերուստ․․

Եթե սա չանենք հիմա եւ արագ, մեզ չի ների Գրիգոր Նարեկացին եւ չի ների Գրիգոր Լուսավորիչը, մեզ չի ների ինքը՝ ՏԻԵԶԵՐՔԸ»:

Տեսանյութեր

Լրահոս