Վոլքան Բոզքըրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունը որակել է որպես «անհաջող»

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունը.

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արած հայտարարությունը պատմական թշնամանք սերմանող, համաշխարհային պատմությանը հակասող հայտարարություն է: Թուրքիայի համար այն ոչ մի կերպ ընդունելի չէ»: Թուրք նախարարը Հռոմի պապին մեղադրել է ASALA-ին աջակցելու մեջ՝ նշելով, որ նրա գործունեության պատճառով Թուրքիայի ԱԳՆ-ը 40 տարում տվել է 40 զոհ:

Բոզքըրը Հռոմի պապի հայտարարությունը որակել է որպես «անհաջող». «Թուրքիան և թուրք ազգն իրենց պատմության որևէ ժամանակաշրջանի հետ կապված չունեն ամոթալի որևէ պահ:

Դրա հետ կապված՝ բաց են մեր բոլոր արխիվները: Թող աշխարհի ակադեմիկոսները գան և հետազոտեն օսմանյան արխիվները, Թուրքիայի Հանրապետության արխիվները: Մեր կատարած բոլոր հետազոտությունները վկայել են, որ 1915 թվականին չեն եղել արյունալի իրադարձություններ»:

Տեսանյութեր

Լրահոս