Լիլիթ Կարապետյան. «Ես հիացած եմ Քիմ Քարդաշյանով»
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը անդրադառնալով Քարդաշյանների և Քանյե Ուեսթի Հայաստան կատարած այցին, 168.am-ի հետ զրույցում ասաց. «Ես հենց նման իրավիճակ էլ սպասում էի: Է՛լ ավելի վատ բաների էի սպասում: Հետևելով Քիմին, նրա պահվածքին ևս մեկ անգամ համոզվեցի, որ արտաքինը հոգու հայելին է: Ես հիացած եմ նրանով: Այդքան գեղեցիկ արտաքինի մեջ այդքան գեղեցիկ հոգի: Հպարտանում եմ հայի նման տեսակով: Եզակի դեպքերի ժամանակ եմ ասել և ասում, որ հպարտ եմ հայի տեսակով: Հաճախ նույն հայն այնպիսի քայլերի է դիմում, որ ամաչում եմ, որ ես էլ հայ եմ: Պարզապես ինքս գրառումներ չեմ անում, ինչպես որ մեր կոլեգաները, քիչ թե շատ ամեն մեկն ինչ-որ մի բան գրում է: Ես մի քիչ ավելի հիվանդագին եմ տանում մեկնաբանությունները, բացասականն ու նեգատիվը, դրա համար աշխատում եմ լռել: Չեմ ուզում ինքս էլ թաթախվել այդ կեղտի մեջ: Եթե դու հանրային մարդ ես, պետք է այնքան զգույշ լինես և այնքան հարգես ու սիրես քո աշխատանքը, որ հենց դրանից էլ գա քո զգուշավորությւոնը: Շատ երկրպագուներ կարող են արտիստի անտակտ և չմտածված ինչ-որ մի քայլից կամ խոսքից վիրավորված երես թեքել: Բայց չէ՞ որ շատ ես աշխատել, որ վայելես երկրպագուներիդ սերն ու հարգանքը: Ինչպե՞ս կարելի է մի օրում վերացնել այդ ամենը՝ չմտածված խոսքերի պատճառով»: