«Կոռեկտ չէ համեմատել իշխանությունների կատարածը Քիմ Քարդաշյանի կատարածի հետ». Տաճատ Սարգսյան

Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը կարծում է՝ Հայաստանի իշխանությունները և նախագահը ամեն ինչ արեցին, որպեսզի Ցեղասպանության 100-ամյակը նշվի և ծառայի իր նպատակին: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա նշեց, որ այդ ամենի ակորդը երեկ էր, որ Հռոմի պապը 1915 թվականին հայերի հետ կատարվածը ուղղակիորեն բնութագրեց որպես Ցեղասպանություն և Նարեկացուն դասեցին սրբերի շարքը:

«Դա, իհարկե, երակարտև աշխատանքի արդյունք է, դա Ցեղասպնությունից հետո տարբեր իշխանությունների կատարած աշխատանք է»,- նշեց Տ. Սարգսյանը:

Դիտարկմանը, թե շատերը նշում են, թե իշխանությունները ավելի քիչ քայլեր կատարեցին Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, քան Քիմ Քարդաշյանն իր Հայաստան կատարած այցով, Տ. Սարգսյանն այսպես արձագանքեց.

«Քիմ Քարդաշյանը 1915 թվականին կոտորված միլիոնուկես հայերից որևէ մեկի ժառանգորդն է: Ինչպես ցանկացած հայ, առավել ևս նա՝ ճիշտ արեց, որ եկավ իր հայրենիքը, իր ձայնը բարձրացրեց Ցեղասպանության զոհերի կապակցությամբ: Ես այն կարծիքին եմ, որ չպետք գերագնահատել Քիմ Քարդայանի անելիքը կամ արածը Ցեղասպանության կապակցությամբ, իսկ նման համեմատությունը տեղին չէ և ոչ կոռեկտ: Հայաստանի իշխանությունները, Հայաստանի հասարակական-քաղաքական կազմակերպությունները հնարավորինս արեցին այն, ինչ հնարավոր է Ցեղասպանության ճանաչման և Ցեղասպանության100-ամյակին նախատեսած միջոցառումները կազմակերպելու համար: Կոռեկտ չէ համեմատել իշխանությունների կատարածը Քիմ Քարդաշյանի կատարածի հետ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս