
Ուկրաինան Դոնբասում ռուս խաղաղապահներ տեղակայելը կընկալի որպես ագրեսիա. Ֆեդիչև

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հակաահաբեկչական գործողության փոխհրամանատար Վալենտին Ֆեդիչևը հայտարարել է, որ Դոնբասում ռուսական խաղաղապահ բրիգադ մտցնելն Ուկրաինայում կընկալվի որպես ագրեսիայի ակտ:
Ֆեդիչևի խոսքերով՝ Ռուսաստանում ստեղծվում է «կամավորական բրիգադ», որը կարող է ուղարկվել Ուկրաինայի արևելք՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար՛
«Եթե նա խաղաղապահի կարգավիճակով մուտք գործի Ուկրաինա, ապա դա կլինի մինսկյան համաձայնագրերի վերջը: Մենք այդպիսի գործողությունները գնահատում ենք որպես ագրեսիա»:
Ֆեդիչևն այդպես է մեկնաբանել ռուս պատգամավոր Ռոման Խուդյակովի հայտարարությունը, ով ապրիլի 10-ին առաջարկել էր դիտարկել Դոնբասում ռուս խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը: