Բաժիններ՝

Ղազախստանը հերքել է Ռուսաստանի դեմ առևտրային պատերազմ սկսելու մասին լուրերը

Forbes Россия‎-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի ազգային էկոնոմիկայի փոխնախարար Կաիրբեկ Ուսկենբաևն այսօր Աստանայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքել է շրջանառվող այն լուրերը, որ Ռուսաստանի ու Ղազախստանի միջև սկսվել է «առևտրային պատերազմ»:

Նա հայտարարել է, որ Ղազախստանում ռուսական արտադրության սննդամթերքի մի շարք տեսակները վաճառքից հանելը չի նշանակում Ռուսաստանի հետ «առևտրային պատերազմի» սկսում: Ուսկենբաևն ընդգծել է, որ վաճառքից սննդամթերքի հանումն առնչվում է ոչ թե Ռուսաստանին, այլ՝ ինչ-որ ձեռնարկատիիրոջ, ով արտադրում է ոչ բարձրորակ արտադրանք.

«Դա պետական քաղաքականության մակարդակ հասցնելն անհեթեթություն է: Կան առանձին ձեռնարկությունների ցածրորակ գործողություններ՝ անկախ նրանից, դա ղազախական, ռուսական, ամերիկյան, անգլիական ձեռնարկություն է, տարբերություն չկա: Որևէ առևտրային պատերազմ չկա, Ռուսաստանը մեզ ամենամոտ կանգնած և ամենաբարեկամական երկիրն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930