Հռոմի պապը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն

BBC-ի փոխանցմամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում կատարված հայերի զանգվածային սպանությունները որակել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Հռոմի պապն այս մասին հայտարարել է այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագ ժամանակ, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին.

«Չարիքը թաքացնելը կամ ժխտելը նման է արյունածոր վերքի, որը չեն վիրակապել»: Բացի այդ, իր ելույթում Ֆրանցիսկոսը մեկ շարքում է դասել Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոսթը, խորհրդային տոտալիտար ռեժիմի գործողությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930