Կանադան զինվորական կոնտինգենտ կուղարկի Ուկրաինա
CTV հեռուստաալիքի փոխանցմամբ` Կանադան մոտակա ամիսներին զինվորական կոնտինգենտ կուղարկի Ուկրաինա: Խոսքը գնում է միայն մարզող առաքելության մասին:
Ըստ ամենայնի` կանադացի զինվորականները սերտորեն կհամագործակցեն իրենց ամերիկյան դաշնակիցների հետ, որոնք արդեն իսկ գտնվում են տարածաշրջանում: Կոնկրետ դետալները գտնվում են կառավարությունների մակարդակով քննարկման փուլում:
Կանադայում իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարությունը հայտարարել է, որ այդ քայլը կոչված է ցույց տալ, որ Կանադան ունի հակապուտինյան ուժեղ դիրքորոշում և աջակցում է Ուկրաինայի իշխանություններին: