Միքայել Պողոսյանը՝ Հայկ Մարությանին. «Գռեհկությամբ ու անճաշակությամբ ժողովրդի կողքին չեն կանգնում». slaq.am
Այսօր դերասան Հայկ Մարությանը պատասխանել էր դերասան Միքայել Պողոսյանին, ով «Սուպեր Մամա» ֆիլմի մասին ասել էր, թե ցանկացել է ֆիլմը նայել, սակայն ընդամենը 15 րոպե հետո չդիմանալով՝ լքել դահլիճը: Հայկ Մարությանն ի պատասխան ասել էր. ««Սուպեր Մամա» ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսությամբ մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավել էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին: Հայկական կինոյի վերջին 25 տարիների պատմության մեջ սա բացարձակ ռեկորդ է…»:
Slaq.am-ի հետ զրույցում Միքայել Պողոսյանը պատասխանել է Հայկ Մարությանի գրառմանը՝ ասելով. «Ամեն մեկն իր չափով է գնահատական տալիս այս իրականությանը, ինքը շնորքով տղա է ուղղակի իրա շնորքը ներդրել է ավելի շատ փող աշխատելու մեջ, ես չեմ ուզում բացարձակ մեկնաբանություն տամ, թե՛ Հայկին, թե իր արած ֆիլմին, ես իմ կարծիքն արդեն հայտնել եմ: Իսկ ինչ վերաբերում է Հայկի այն արտահայտությանը, որ մտավորականները փախնում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից և որն ամենացավալին է` փախնում են ժողովրդից և թողնում նրան միայնակ ամենածանր պահերին, Միքայել Պողոսյանը ասաց. «Հայկը երևի իմ կենսագրությունը լավ չգիտի, իր կենսագրությունը սկսվում է իր ծննդյան օրվանից, բայց ես ավելի շատ եմ ապրել, թող մի քիչ հետաքրքրվի: Գռեհկությամբ ու անճաշակությամբ ժողովրդի կողքին չեն կանգնում»,- եզրափակեց իր խոսքը դերասանը: