Բաժիններ՝

Ռուսական ընդդիմությունը Սոբյանինին խնդրել է Մոսկվայում կանգնեցնել Նեմցովի հուշարձանը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական ընդդիմությունը Մոսկվայի քաղաքպետ Սերգեյ Սոբյանինին խնդրել է քաղաքում տեղակայել սպանված ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հուշարձանը: Համապատասխան փաստաթուղթն ուղարկվել է Մոսկվայի քաղաքապետարան:

Դրա տակ իրենց ստորագրություններն են դրել ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնին ու Իլյա Յաշինը: Փաստաթղթում նշված է. «Բորիս Նեմցովը մեր երկրի պատմության մեջ մտել է որպես քաղաքական ու պետական վառ գործիչ, որի ճակատագիրն անքակտելիորեն կապված է նոր, դեմոկրատական Ռուսաստանի ճակատագրի հետ»:

Այսօր առավոտյան հիշատակի ակցիա է անցկացվել Մոսկվայում գտնվող Մեծ Մոսկվորեցկի կամրջի մոտ, որտեղ փետրվարի վերջին սպանվել է Նեմցովը: Ակցիան ստացել է «Չլռելու րոպե» անվանումը: Ակցիայի կազմակերպիչները բոլորին, ովքեր անտարբեր չեն ընդդիմադիր գործչի հանդեպ, կոչ են արել կանգ առնել մեկ րոպեով կամ էլ ազդանշանել ավտոմեքենաներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս