Գագիկ Ծառուկյանի փեսան նշանակվեց Կոտայքի մարզպետ
Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի այլևս նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Այսօր կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց, որ Գուլոյանը ծնվել է 1979 թ., ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, աշխատել է դատախազության քննիչ, դատախազ, 2 անգամ ընտրվել է Աբովյանի քաղաքապետ:
«Ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք: Պարտավորություն վերցնում եք, բան ունեք ասելու»,- Գուլոյանին դիմեց ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կ.Գուլոյանը շնորհակալություն հայտնեց իր նշանակման համար: