Թուրքիայում կառուցվելու է երեք ատոմակայան. Էրդողան
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն իր արևելաեվրոպական շրջագայության շրջանակներում Սլովակիայում հայտարարել է, որ Թուրքիայում կառուցվելու է երեք ատոմակայան:
Էրդողանն ընդգծել է, որ երկրում օրեցօր աճում է էլեկտրաէներգիայի պահանջարկը, և որ այդ հարցի լուծման համար անհրաժեշտ է կառուցել ատոմակայաններ: Էրդողանն ընդգծել է, որ երկու ատոմակայանները կառուցվելու են երկրի հյուսիսում ու հարավում և ունենալու են 9500 մեգավատտ հզորություն:
Էրդողանը մանրամասներ չի ներկայացրել երրորդ ատոմակայանի կառուցման վերաբերյալ: Դրանից առաջ Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել Սինոպի ատոմակայանի կառուցման վերաբերյալ Ճապոնիայի հետ ստորագրված համաձայնագիրը: