Դանակի սպառնալիքով թալանել են եկեղեցու մոմավաճառին. «Փաստինֆո»
Երեկ ուշ գիշերին, դիմակավորված 3 անձինք մուտք են գործել Ապարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու մոմավաճառ կնոջ բնակարան և դանակի սպառնալիքով նրանից 1000 դոլար գումար պահանջել: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Նրանք կնոջը վախեցնելու նպատակով դանակով հարվածել են նրա թևին, պատճառել մարմնական վնասվածք, ապա մատից հանել են ոսկյա մատանին, վզից պոկել են դեղին գույնի մետաղից պատրաստված, ոչ թանկարժեք շղթան, շորի կտորով կապել են աչքերն ու բերանը, էլեկտրական լարով կապել ձեռքերն ու սկսել են տանն արժեքավոր իրեր փնտրել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: