Ինչո՞ւ ենք հորանջում, փռշտում, փշաքաղվում, զկրտում

Մարդկային օրգանիզմը մի քանի համակարգերից բաղկացած  բարդ համակարգ է, որը շատ բարդ է հասկանալ ու ընկալել: Ըստ fishki.net-ի՝ մեր օրգանիզմը շաբաթը 7 օր, օրը 24 ժամ շարունակ պաշտպանում է արտաքին վտանգներից՝ նույնիսկ առանց մեր գիտակցելու:

1. Հորանջել- Մինչ այժմ հորանջելու համակարգը դեռևս խորապես ուսումնասիրված չէ, բայց այնուամենայնիվ, որոշակի բաներ գիտնականները պարզել են:  Մարդու հորանջելու հիմնական պատճառներից մեկն ուղեղի տաքացումն ու հանգստացումն է: Երբ ակտիվ աշխատում ենք և քիչ քնում, հոգեկան հոգնածություն և սթրես ենք ապրում, օրգանիզմն աշխատանքի է գցում հատուկ պաշտպանական մեխանիզմը: Հորանջելու ժամանակ մենք մեծ քանակությամբ թթվածին ենք ներշնչում և թեթևակիորեն թարմացնում ենք ուղեղը, ինչպես նաև բացում ենք շնչառական  ուղիները, մեծացնում դեպի արյուն թթվածնի քանակը և հանգստացնում մկանները:

prshtal2. Փռշտոց- Փռշտոցի մեխանիզմը մեր օրգանիզմում սկսում է աշխատել այն պահին, երբ քթի խոռոչում կուտակվում են մեծ քանակությամբ ալերգեններ, միկրոբներ, փոշի կամ պարզապես աղացած սև պղպեղ: Այդ պահին հատուկ նյարդերի վերջույթները գրգռվում են, և մարդը փռշտում է՝ ազատվելով կոկորդում և քթում կուտակված ավելորդություններից: Կարևորը՝ այդ պահին ձեր դիմաց ոչ ոք չլինի, քանի որ այդ պահին արտաշնչվող օդի արագությունը հասնում է 160 կմ/ժ-ի, իսկ մեկ փռշտոցի մեջ կան ավելի քան 100.000 վնասակար բակտերիաներ:

qnel3. Ձգում- Ձգումը նույնպես յուրօրինակ պաշտպանական մեխանիզմ է, չնայած՝ մենք այն լիովին կառավարում ենք և ձգվում ենք մեր իսկ ցանկությամբ: Այնուամենայնիվ, ձգումը շատ կարևոր է մեր մարմնի համար:

Կարդացեք նաև

Ձգվելու ժամանակ մարմինը պատրաստվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության, որը զգալու է ամբողջ օրվա ընթացքում:  Գիտնականների պնդմամբ՝ ձգումը նաև լավացնում է համի զգացողությունը:

4. Զկրտոց– Զկրտոցն ահազանգ է այն մասին, որ մեր մարսողական համակարգում մի բան այն չէ:  Իհարկե, պատահում է, երբ զկրտոցն առաջանում է առանց որևէ պատճառի: Բայց, ամենայն հավանականությամբ, սա նշանակում է, որ ձեր օրգանիզմն ասում է՝ «բավական է ուտես»:  Զկրտոցի դեմ պայքարի միջոց մինչ այժմ գոյություն չունի:

5. Ցնցումներ- Թերևս, ծանոթ է այն զգացողությունը, երբ պառկած եք անկողնում,  քնով եք ընկնում,  և հենց այդ պահին ձեր մարմինը սկսում է ցնցվել: Բոլոր մկանները սկսում են միանգամից շատ ուժեղ ցնցվել:  Սա նույնպես օրգանիզմի պաշտպանական համակարգերից մեկն է:  Հարցն այն է, որ երբ քնով ենք ընկնում,  շնչառությունը կտրուկ նվազում է, իսկ զարկերակը մի փոքր դանդաղում է, մկանները թուլանում են, իսկ այդ վիճակն ուղեղն ընկալում է՝ որպես մահամերձ վիճակ: Եվ հենց այդ պատճառով էլ օրգանիզմը ցնցվում է, որպեսզի արթնացնի իր «տիրոջը»:

mat6. Մաշկի փքվածությունը խոնավությունից- Կարծում ենք՝ բոլորն էլ բախվել են այս երևույթին, երբ լոգարանում սովորականից երկար մնալով՝ մատների բարձիկների մաշկը փքվում է: Գիտնականների պնդմամբ՝ այս երևույթը պատահական չէ:  Օրգանիզմը զգում է, որ բախվել է բարձր խոնավության, իսկ որտեղ խոնավ է, ուրեմն՝ սայթաքուն է: Այդ իսկ պատճառով, մատների մաշկը փքվում է, որպեսզի ի վիճակի լինի հարթ  տարածքներից կառչել:

uxex7. Հիշողության կորուստ- Պարզվում է՝ հիշողության կորուստը որոշ դեպքերում ևս օրգանիզմը պաշտպանելու շատ յուրահատուկ հատկություն է: Լինում են դեպքեր, երբ վթարներից, մեծ սթրեսներից  հետո մարդիկ մոռանում են ամենացավոտ պահերը: Օրգանիզմը փորձում է պաշտպանել մեզ վատ հիշողություններից:  Ի դեպ, գիտե՞ք՝ ալկոհոլ օգտագործելիս ինչո՞ւ են հիշողությունը կորցնում: Երբ  չափից շատ ալկոհոլ ենք օգտագործում և թուլանում ենք, մեր ուղեղը մտածում է, թե մեր մարմինը սկսում է ձևափոխվել և խոցելի դառնալ արտաքին վնասների նկատմամբ, իսկ դա նշանակում է, որ մարդն այդ պահին իր լավագույն ժամանակները չի ապրում: Այդպիսով մոռանում ենք այդ պահին կատարվող ամեն ինչ:

pshaqaxvel8. Փշաքաղություն- Պարզվում է՝ դրանց առաջին և ամենակարևոր գործառույթը մարմնի ծակոտիներից տաքության արտազատման նվազեցումն է, որի միջոցով օրգանիզմն ավելի հեշտությամբ է տաքանում ոչ հաճելի եղանակային պայմաններում: Իսկ երկրորդը՝ էմոցիոնալ ռեակցիան, գիտնականների կողմից դեռևս ուսումնասիրված չէ:

9. Արցունքներ- Բացի լորձաթաղանթը պաշտպանելուց, արցունքները համարվում են նաև օրգանիզմի էմոցիոնալ պաշտպանական միջոց: Գիտնականները պնդում են, որ  օրգանիզմում ստեղծված է հզոր զենք, որը կոչված է էմոցիոնալ ծանր ցավից շեղելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս